Կլիմայի փոփոխությունը եւ շրջակա միջավայրի վատացումը կարող են հանգեցնել սոցիալական անկարգությունների եւ սպառնալիքի տակ դնել ԱՄՆ որոշ ռազմաբազաների։ Այս մասին հայտարարել է Ինդո-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ ԶՈՒ հրամանատար, ծովակալ Ֆիլիպ Դեւիդսոնը՝ հայտնում է AFP-ն։

Նրա խոսքերով, ինքը համաձայն է ԱՄՆ հետախուզական գնահատականի հետ, ըստ որի կլիմայի փոփոխությունն անվանվել է խոշոր սպառնալիք։ «Դրա անմիջական դրսեւորումը բնապահպանական աղետների թիվն է»,- ասել է Դեւիդսոնը՝ ելույթ ունենալով Սենատի հանձնաժողովում։

Հետախուզության զեկույցում նշվում է, որ «կոմունիկացիոն, էներգետիկ եւ տրանսպորտային ենթակառուցվածքներին հասցված վնասը կարող է ազդել ռազմաբազաների վրա, հանգեցնել տնտեսական ծախսերի եւ տարհանումների ու մարդկանց մահվան պատճառ դառնալ»։