Ավան վարչական շրջանի ղեկավարն այլեւս մտադիր չէ աշխատել իր տեղակալ Սամվել Ղումաշյանի հետ։ Այս մասին Արա Դանիելյանն ասաց լրագրողներին՝ անդրադառնալով Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հայտարարությանը, թե քաղաքապետարանում աշխատում է ընտրակեղծարար, որը հեղափոխության օրերին մեքենա է ջարդել։ Իսկ որ Ղումաշյանը դեռ պաշտոնավարում է, պատճառը, ըստ Դանիելյանի, քաղաքապետի ասած՝ հանձնումն-ընդունումն է, որը համարյա ավարտված է։

«Կա հարուցված քրեական գործ, և որքանով տեղեկացված եմ՝ վճիռը կայացված է»,-նշեց Արա Դանիելյանը։

«Ղումաշյանի նման էլի անձնավորություններ կան, այդտեղ միայն Ղումաշյանը չէ։ ինչպես որ Ղումաշյանի դեպքում է, մյուսների հետ կապված էլ նման կան խոսակցություններ նույն թեմայով, որ էլի ծեծերի են մասնակցել, բայց մինչև հիմա ոչ մի փաստ չեն բերել»,-ասաց Դանիելյանը՝ հավելելով, որ առանց հիմքի շատ դժվար է համայնքային ծառայողին ազատել:

Հրապարակված կադրերի առնչույթամբ էլ ասաց, որ միայն մեկ լուսանկար է տեսել, որտեղ Ղումաշյանը իր տան մոտ է կանգնած: Ղումաշյանն էլ, ըստ նրա, հրաժարվում է իրեն ուղղված մեղադրանքներից:

Արա Դանիելյանը նաեւ նշեց, որ իր ցանկությամբ չէ տեղակալին ազատելը ․ «Այնքան բան կար նրա փորձից, որ ինձ պետք էր»,-ասաց նա:

Հեղափոխության օրերին երթի մասնակիցների մեքենաները ջարդողը ձեր աշխատակազմում է. Խաժակյան