ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ փորձել է նրան հետ պահել Վենեսուելայի ներքին գործերին ցանկացած միջամտությունից։

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Սկրիպալների թունավորման հետ կապված ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ հայտարարություններին ի պատասխան՝ Լավրովն ընդգծել է, որ Վաշինգտոնի ոչնչով չարդարացված այդ քայլը միայն կխորացնի իրավիճակը երկկողմ հարաբերություններում եւ մթնոլորտը համաշխարհային արենայում։

Արդիական արտաքին քաղաքական հարցերի քննարկման ժամանակ Լավրովը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը չպետք է որեւէ միջամտություն ցուցաբերի Վենեսուելայի ներքին իրավիճակին։

Արտաքին հարաբերությունների հաստատությունների ղեկավարները խոսել են նաեւ Սիրիայի իրավիճակի մասին՝ համաձայնելով, որ ՄԱԿ ԱԽ 2254 բանաձեւի դրույթների կատարման համար անհրաժեշտ է շարունակել երկխոսությունը։