Ամերիկյան ՌՕՈՒ բարձրագույն պիլոտաժի Viper խմբի առաջին կին հրամանատարը նշանակումից 2 շաբաթ հետո պաշտոնանկ է արվել ղեկավարելու անընդունակության պատճառով, հայտնում է Air Force Times պարբերականը:

Զոյե Կոտնիկը Viper-ի հրամանատար էր նշանակվել հունվարի 29-ին: Նրա հաշվում գրանցված է ռազմական օդանավերով 1000 ժամ թռիչք:

«ՌՕՈՒ 20-րդ ավիացիոն կործանիչային թեւի հրամանատարը Զոյե Կոտնիկին հրամանատարությունից հեռացրել է փետրվարի 11-ին՝ ռազմական ավիացիայի հրամանատարության F-16 Viper խումբը գլխավորելու եւ ղեկավարելու նրա հնարավորության հանդեպ վստահ չլինելով»,- ասել է հրամանատարության ներկայացուցիչ Ալեն Հերիթեջը:

Նա չի նշել Կոտնիկին հեռացնելու կոնկրետ պատճառները:

20-րդ կործանիչային թեւի ներկայացուցիչը հայտարարել է, որ Կոտնիկը թիմի հետ այլեւս չի աշխատում, սակայն «20-րդ թեւում կշարունակի ծառայել ոչ ղեկավար դերում»:

Viper խումբը կատարում է օդային բարդ մանեւրներ՝ տարբեր շոուների եւ միջոցառումների ժամանակ ցույց տալով F-16-ի հնարավորությունները: