ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի հայրենակիցներ սա շատ կարեւոր է, խնդրում եմ ակտիվորեն ներգրավվել այս հարցում:

Հասկանալի է, որ մեր պապերն ու տատիկները կամ մահացել են արդեն կամ հասկանալի պատճառներով իրենք չեն կարող այդ նկարներն ու տվյալները մեզ ուղարկել: Խնդրում եմ գտեք եւ ուղարկեք նրանց նկարները:

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի հերթական տարեդարձին ընդառաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը դիմում է պատերազմի մասնակից վետերանների հարազատներին:

Մերձմոսկովյան «Պատրիոտ» պուրակում կառուցվող Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված տաճարի «Հիշատակի ուղի» ցուցադրությունների շարքում ներառելու համար անհրաժեշտ են պատերազմի վետերանների թվայնացված լուսանկարները (JPEG ֆորմատով) եւ նրանց կենսագրական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան/մահվան ամիս-ամսաթիվ, այլ տվյալներ):

Լուսանկարները եւ տվյալները խնդրում ենք ուղարկել [email protected], [email protected]հասցեներին` կատարելով «1941-1945» նշումը»: