Ընտրական հանձնաժողովը պահանջում է լուծարել ընդդիմադիր «Թհաի Ռաքսա Չաաթ» կուսակցությունը, որը 67-ամյա արքայադստերը՝ Ուբոլա Ռաթանային առաջադրել է վարչապետի պաշտոնին, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով Reuters-ին։

Գերատեսչության կարծիքով՝  այդ նախաձեռնությունը «սահմանադրական միապետությանը հակասող ակտ է»։

Նշվում է, որ կուսակցության լուծարման հարցը կուղարկվի սահմանադրական դատարան։

Խորհրդարանական ընտրությունները Թաիլանդում նախատեսված են 2019 թվականի մարտի 24-ին։