Տեսանյութում կարելի է տեսնել Ռոք Հոլլ շրջանում վերջին հորատման եւ նմուշ վերցնելու վայրը, Վերա Ռուբինի լեռնաշղթան եւ Հեյլի խառնարանը: Daily Mail-ը հայտնում է, որ Curiosity-ն վերջերս հայտնաբերել է հեմատիտի հետքեր՝ հանքանյութ, որը հաճախ հանդիպում է ջրի մոտ:

Հիմա մարսագնացն ուղեւորվում է Գլեն-Թորիդի շրջան. այնտեղ կավային հանքանյութեր են պարունակվում, որոնք ձեւավորվում են հեղուկ ջրի առկայության պայպաններում:

Մարսագնացն անցյալ տարի նստվածքային ապարներում հայտնաբերել էր օրգանական միացությունների հետքեր: