էն օրը տեսա փողոցային առեւտրականը հարցազրույց է տալիս ու ասում՝ բա մենք սրա համա՞ր էինք հեղափոխություն արել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 13-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դե իհարկե, մենք հեղափոխություն ենք արել, որ Երեւանի կենտրոնը սարքենք Ստամբուլի բազար: Բոլորս դավայ, Մաշտոցի պողոտա ու դառնում ենք արեւելյան բազար»,-ասաց նա:

ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն անդրադառնալով Թուրքիայից ապրանք բերող առեւտրականների խնդրին նշեց, որ առեւտրականներն իրենք էլ կողմ են դաշտը կանոնակարգելուն, բայց պետք է դա արվի աստիճանաբար եւ նաեւ այլընտրանք առաջարկելով:

Փաշինյանը նկատեց, որ նախ պետք է հրաժարվել ստից եւ խոստովանել, որ Թուրքիայից ապրանք բերողները առեւտրային նպատակներով են բերում: «Ինչ վերաբերում է ոչ առեւտրային նպատակներով ապրանք բերողներին, դա ԵՏՄ կարգավորումներն են: Մեր կառավարությունը իր կամքը ցույց էր տվել, ես կառավարության նիստում հատուկ խնդրել էի չչարաշահել դա, բայց էդ կամքը չարաշահվել է: Եթե այդ մարդիկ խոստովանեն, որ բիզնես են անում, եկեք նստենք խոսենք, իհարկե պատրաստ ենք քննարկել: