ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ՊՊԾ գնդի գրավման գործով տուժող Վարդան Եղիազարյանն առարկեց է,  որ «Սասնա ծռեր»  խմբի անդամների նկատմամբ համաներում կիրառվի։  «Առարկում եմ՝ բացառությամբ Արայիկ Խանդոյանի՝ հայտնի պատճառով»։  Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստում հայտարարեց նա։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակա  համաներում կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու։ Նշենք, որ համաներման դեմ առարկել է նաև Վալերի Օսիպյանը։ 

Նշենք, որ ՊՊԾ գնդի գրավումից հետո 5 ոստիկան պատանդառվեցին, այդ թվում՝ Վալերի Օսիպյանը եւ Վարդան Եղիազարյանը։ Նրանք գնդի տարածքում պահվել են 6 օր։

Հիշեցնենք, որ համաներման մասին օրենքի նախագծով նախատեսվում է պատժից ազատել ՊՊԾ գնդի տարածքում հանցագործություն կատարած, նրանց հանցակցած, այդ նպատակով հանցափորձ արած կամ հանցագործության նախապատրաստության մասնակից, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած «Սասնա ծռեր» խմբի այն անդամներին, որոնք չեն մեղադրվում սպանություն կատարելու համար, եւ եթե համաներման դեմ չեն առարկում պատանդառված, ֆիզիկական վնաս կրած տուժողները եւ նրանց իրավահաջորդները: