Renault ընկերությունը մտադիր է RBC անվանումով  բարձր անցանելիություն ունեցող նոր մեքենա արտադրել, հաղորդում է RG-ն:

Ավտոմեքենան, որն արդեն նկատվել է թեստերի ժամանակ, կառուցվել է Datsun Cross՝ յոթ տեղանոց քրոսովերի հիմքի վրա, որը 200 մմ կլիրենս ունի, ոչ ամենաարտադրական բենզինային շարժիչ (1,2, 68 ձիաուժ եւ 1,2, 78 ձիաուժ), տրանսմիսիայի շարք՝ 5 աստիճանի «մեխանիկայի» եւ փոփոխիչի եւ առջեւի շարժակի տեսքով: Ֆրանսիական մոդելի չափերն են՝ 3995x1560x1670 մմ, անիվային հիմքը՝ 2450 մմ:

Շարժիչային շարքը եւ տրանսմիսիաները, ինչպես սպասվում է, կփոխառեն  Datsun Cross «դոնորից»: Սակայն, բացառված չէ, որ ժամանակի ընթացքում մոդելը նաեւ Renault Duster-ի 1,5 լիտրանոց տուրբոշարժիչով համալրվի:

Ֆրանսիական մոդելը ճապոնականից նախընտրելու գլխավոր փաստարկը կլինի դիզայնը: Տեսանյութում կարելի է նկատել, որ Renault RBC-ն ռադիատորի ֆիրմային ցանց ունի եւ Renault Kaptur-ի ոճով օպտիկա: Գեղեցիկ է նայվում նաեւ հզոր պլաստիկե ծածկոցը եւ 15 դյույմանոց անիվային սկավառակները՝ ձյան փաթիլի տեսքով անվաճաղերով: