Հայաստանը Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը դիտարկում է գլոբալ անվտանգության ապահովման համատեքստում:  Փետրվարի 13-ին ԱԺ-ում կառավարության 5 տարվա գործունեության ծրագիրը ներկայացնելիս այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով  «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հարցին:

Վարչապետի խոսքով՝  նրանք Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը չեն դիտարկում միայն հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում:

«Հայաստանը Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը դիտարկում է գլոբալ անվտանգության ապահովման եւ ցեղասպանությունների կանխարգելման համատեքստում: Այս ճանապարհին մենք պետք է առավելագույնս ակտիվութուն ցուցաբերենք», - ասաց Փաշինյանը: