Եգիպտացի հնագետները Կահիրեից 100 կմ հեռավորության վրա գտնվող բուրգի դամբարանում 13-ամյա աղջկա մնացորդներ են գտել: Անհասկանալի է , թե ինչպես  եւ երբ է մահացել երեխան, սակայն պեղումների վայրը 4600 տարեկան է եւ ստեղծվել է Հին Եգիպտոսի փարավոնների երրորդ դինաստիայի վերջում, գրում է Daily Mail-ը:

Գերեզմանը հայտնաբերվել է Մեդումում՝ մասնակի ավերված աստիճանաձեւ բուրգի պեղումների ժամանակ: Անալիզի արդյունքները ցույց են տվել, որ մահանալու պահին աղջիկը 13 տարեկան է եղել: Նրա կմախքը հայտնաբերվել է դատարկ գերեզմանից մի փոքր հեռու՝ նստած դիրքում: Բացի մարդկային մնացորդներից, հայտանբերվել են նաեւ երկու կենդանիների գանգեր, հավանաբար ցլերի եւ երեք կերամիկական աման:

Համարվում է, որ Մեդումի բուրգը կառուցել են Խունիի ՝ III դինաստիայի վերջին եգիպտական փարավոնի համար: Այն ընդլայնել է Սնոֆրու փարավոնը՝ Խունիի որդին եւ IV դինաստիայի հիմնադիրը: Նախորդ պեղումների ժամանակ հնագետները Նեֆար Մաատայի գերեզմանն էին գտել՝ Սնոֆրուի ավագ որդու: