Կույավսկո-Պոմորյան վոեվոդության Շուբինա քաղաքում (Լեհաստանի հյուսիս) ոստիկանական բաժանմունքի վրա «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել։ Ինչպես տեղեկացնում է RMF24-ը, տղամարդը ավտոմեքենայով մոտեցել է ոստիկանական բաժանմունքի շենքին եւ «Մոլոտովի կոկտեյլներ» նետել։ Դրանցից մեկը կոտրել է պատուհանն ու հայտնվել հերթապահ ոստիկանի սենյակում։

Նշվում է, որ սկսված հրդեհը մարվել է։

Տղամարդը կալանվել է եւ ուղարկվել հոգեբուժական զննման՝ անհամարժեք պահվածքի պատճառով, տեղեկացնում է RT-ն։