Հարավաֆրիկյան Կենսաբազմազանության ազգային ինստիտուտից հետազոտողները Անգոլայում  մեջքին անհասկանալի  եղջյուրով մորմերի նոր տեսակ են հայտնաբերել, գրում է African Invertebrates-ը:

Նոր տեսակը պատկանում է  Ceratogyrus ընտանիքին՝ եղջերավոր  սարդ-բաբուինների: Այն ստացել է Ceratogyrus attonitifer անվանումը: Նոր տեսակի տարբերակիչ հատկությունը մեջքի մեծ եջուրաձեւ ելուստն է:

«Աշխարհում ոչ մի այլ սարդ նման ելուստ չունի,  դրա գործառույթն անհայտ է», -նշում են մասնագետները:

Գիտնականները սարդերի նոր տեսակը հայտնաբերել են Կենտրոնական Անգոլայի անտառներում: Սարդերը բնակվում են ավազում, խոտերի մեջ: Հետազոտողներին հաջողվել է մի քանի էգ գտնել: Սարդերը հիմնականում միջատներ են որսում, նրանց թույնը որպես այդպիսին վտանգավոր չէ, սակայն կծոցը կարող է վարակի պատճառ դառնալ: