Ս.թ. փետրվարի 24-27-ը Հյուսիսային Գերմանիայի երրորդ խոշորագույն քաղաք, ԳԴՀ Ներքին Սաքսոնիա երկրամասի մայրաքաղաք Հանովերում տեղի է ունենալու «Մենք կապրենք նաեւ Բաբելոնից հետո. հայերի եւ հրեաների գոյության փորձը. տեղահանման, արտաքսման եւ ոչնչացման միջեւ» խորագրով միջազգային համաժողով, որը նախաձեռնվել է Հրեական երաժշտության եվրոպական կենտրոնի եւ Գերմանահայկական միության կողմից՝ ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

Միջոցառման պաշտոնական աջակցողներն են նաեւ Ներքին Սաքսոնիա հիմնադրամը, «Գերմանական հետազոտական միավորում» հիմնադրամը, Դր. Բուհմանի անվան միջկրոնական փոխըմբռնման հիմնադրամը, Դաշնային երկրամասի մայրաքաղաք Հանովերի մշակութային վարչությունը:

Եռօրյա համաժողովին ելույթներ կունենան մի շարք անվանի գիտնականներ Հայաստանից, Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Իսրայելից եւ այլ երկրներից:

Համաժողովի մանրամասները հասանելի են հետեւյալ հղումով: