Հայաստանի տնտեսական զարգացումը չպետք է ղարաբաղյան խնդրի լուծումից կախված լինի: Փետրվարի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՅԴ անդամ, էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ դատելով Կառավարության ծրագրից, ստացվում է, որ երկրի զարգացումը կախված է ղարաբաղյան խնդրի լուծումից: Իսկ դա այն մոտեցման կրկնությունն է, որին հետեւում էին նախկին իշխանութունները:

«Այս բանաձեւը ուժեղ պետության ստեղծմանը չի հանգեցնի: Եթե իշխանությունները կարծում են,  որ իրենից ծրագիրը դա չի նախատեսում, ապա թող հայտարարեն այդ մասին: Պետք է հակառակ տրամաբանությամբ շարժվել՝ առանց տնտեսության զարգացման, առանց Հայաստանի ուժեղացման անհնար է ղարաբաղյան խնդրի լուծմանը հասնել», - նշեց նա: