Ֆրանսիայում հարցում են անցկացրել նախագահների, այդ թվում պետության ներկայիս ղեկավար Էմանուել Մակրոնի վարկանիշը պարզելու համար: Հետազոտությունն անցկացրել է Ifop-Fiducial-ը, հաղոդում է Le Figaro-ն:

Հարցման համաձայն՝ մասնակիցների 73 տոկոսը դրական է վերաբերվում երկրի բնապահպանության նախկին նախարար Նիկոլա Յուլոյին: 56 տոկոս է հավաքել նախկին վարչապետ Ալեն Ժյուպեն: Ամենից շատ ժողովրդականություն վայելող նախարար է դարձել ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը (49 տոկոս): Մակրոնին դրական է վերաբերում ֆրանսիացիների միայն 36 տոկոսը: Այսպիսով նրանից առաջ է անցել Ֆրանսիայի անգամ նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին՝ 42 տոկոս ցուցանիշով: