Շրի Լանկայում հայտարարությամբ դահիճներ են փնտրում այն բանից հետո, երբ երկրի նախագահ Մայտրիպալա Յապա Սիրիսենան հայտարարել է մահապատժի կիրառման մորատորիումի ավարտի մասին, գրում է CNN-ը:

Շրի Լանկայի բանտերի գլխավոր կոմիսարի կողմից թերթում հրապարակված հայտարարության համաձայն՝ դահիճներ կարող են դառնալ «բարոյական, բարձր ինտելեկտով եւ հոգեւոր կորով» ունեցող  18-45 տարեկան տղամարդիկ:

Նշվում է, որ 1976 թվականից հետո, երբ երկրում մահապատժի կիրառման մորատորիում էր հայտարարվել, ոչ ոք մահապատժի չէր ենթարկվել: Թեեւ սպանությունների, բռնաբարությունների, ինչպես նաեւ հղիության անօրինական  ընդհատման եւ թմրանյութերի տարածման համար դեռեւս մահապատիժ է սահմանվում, դատավճիռները սվոորաբար փոխարինվում էին ցմահ ազատազրկմամբ:

Այժմ մահապատիժը  երկու ամսվա ընթացքում կվերականգնվի այն անձանց նկատմամբ, որոնք դատապարտվել են թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար: