Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Բեստ» մարկետ (ք. Երեւան, Կարապետ Ուլնեցի 58) խանութում եւ հայտնաբերել հնդկական արտադրության ալրային քաղցրավենիք, որի վրա բացակայել է հայերեն մակնշումը: Քաղցրավենիքի ողջ խմբաքանակի իրացումը կասեցվել է: