Պակիստանի իշխանությունները մտադիր են «լայնածավալ զտումներ» իրականացնել սոցցանցերում ատելության եւ ծայրահեղականության դեմ պայքարի համար, հաղորդում է AFP-ն:

Պակիստանում պաշտոնական անձանց հաճախ մեղադրում են երկրի հզոր պաշտպանական գերատեսչությանը քննադատող լրատվամիջոցներին ճնշելու եւ մարդկանց հետապնդլեու համար: Վերջին տարիներին հարյուրավոր կայքեր եւ սոցցանցերի էջեր  են արգելափակվել:

Տեղեկատվության նախարար Ֆավադ Չոդրին հայտարարել է, որ կառավարությունը սոցցանցերի կարգավորման համար նոր ստորաբաժանում է ստեղծում:

«Անցյալ շաբաթ մենք մի քանի կալանավորումներ ենք կատարել եւ Ալլահի կամքով սոցցանցերում ատելություն բորբոքող հայտարարություններ տարածող օգտատերերի «լայնածավալ զտումներ» ենք իրականացնել», - ասել է նա:

Հայտարարությունն արվել է մի քանի օր անց այն բանից հետո, երբ իշխանությունները իբրեւ թե զրպարտության համար լրագրողի էին կալանավորել:

Ակտիվիստները եւ բլոգերները հաճախ հաղորդում են Facebook-ից եւ Twitter-ից անօրինական կոնտենտի համար զգուշացումներ ստանալու մասին: