Իսրայելը շուտով կմտնի ԵՏՄ ազատ առեւտրի գոտի՝ հայտնում է The Times of Israel-ը։ Տնտեսության նախարարության ներկայացուցիչների խոսքերով, բանակցությունները, որոնք շարունակվում էին անցյալ տարվա ապրիլից, կհանգեցնեն համաձայնագրի ստորագրմանը, որը նախատեսում է մաքսային համագործակցություն, առեւտրային արգելապատնեշների հանում, էլեկտրոնային առեւտրի զարգացում, սանիտարական եւ համաճարակային հարցերի վերահսկողության թույլտվություն։

Սրան զուգահեռ՝ ԵՏՄ-ի հետ ազատ առեւտրի համաձայնագիր է ծրագրում ստորագրել նաեւ Իրանը։ The Times of Israel-ը հայտնում է, որ խոսքը միմյանց հետ կապ չունեցող պայմանագրերի մասին է։ Այսինքն, ԵՏՄ անդամ երկրների հետ ազատ առեւտուրը չի նշանակում, որ Իսրայելը ստիպված է համաձայնել Իրանի հետ ազատ առեւտրի իրականացմանը։

Միաժամանակ, Իսրայելի վարչապետի գրասենյակում լրագրողներին հայտնել են, որ այդ երկրի իշխանությունները շարունակում են Թեհրանի վրա տնտեսական ճնշումը։