Նախկին պաշտոնյաների որդիների զինվորական ծառայություն չանցնելու հանգամանքներն աստիճանաբար պարզվում են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում փետրվարի 13-ին հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Նա նաեւ ասաց, որ այդ դեպքերը, որպես կանոն, կապված են առողջական վիճակի հետ։ Նախարարը հրաժարվեց կոնկրետ անուններ նշել՝ հայտնելով միայն, որ դրանք նախկին չինովնիկների զավակներն են։