Կիպրոսի կառավարությունը խստացնում է հարուստ ներդրողներին «ոսկե անձնագրերի» տրամադրման կանոնները՝ հայտնել է երկրի ֆինանսների նախարար Խարիս Գեորգիադեսը՝ տեղեկացնում է AP-ն։

Անցյալ ամիս ԵՄ-ն նախազգուշացրել էր Կիպրոսին եւ մյուս երկրներին անձնագրերի ստուգումները խստացնելու մասին՝ կապված այն մտավախությունների հետ, որ դրանք ձեռք բերողները կարող են խախտել անվտանգության, փողերի լվացման եւ հարկերի մասին օրենքները։

Գեորգիադեսը նշել է, որ բոլոր հայտ ներկայացնողները կստուգվեն միջազգային գործակալության կողմից եւ պարտավոր կլինեն շենգենյան վիզա ունենալ։ Նրանք նաեւ պետք է պարտադիր ներդրում ունենան մատչելի բնակարանների եւ տնտեսական արագացված աճի համար հետազոտությունների ծրագրերում։

Նրա խոսքերով, 2013-ից սկսած՝ Կահիրեն «ոսկե անձնագրեր» է տրամադրել 1864 ներդրողների, ինչը երկրին 6,6 միլիարդ եվրո է բերել։