Փետրվարի 14-ին աշխարհի շատ երկրներում նշվում է Սուրբ Վալենտինի կամ Բոլոր սիրահարների օրը։

Համարվում է, որ Սուրբ Վալենտինի օրը գոյություն ունի արդեն ավելի քան 16 դար, սակայն սիրո տոները հայտնի են ավելի վաղ՝ հեթանոսական մշակույթների ժամանակներից։ Օրինակ, հռոմեացիները փետրվարի կեսին կազմակերպել են էրոտիզմի փառատոնը, որ կոչվել է Lupercalia՝ սիրո աստվածուհի Juno Februata-ի պատվին։

Տոնը ունի կոնկրետ հերոս՝ քրիստոնյա քահանա Վալենտինը։ Այդ պատմությունը թվագրվում է մոտ 269 թվականով, երբ Հռոմեական կայսրությունում իշխում էր Կլավդիոս 2-րդը։ Պատերազմող հռոմեական բանակը ռազմական գործողությունների համար զինվորների կարիք ուներ, եւ հրամանատարը համոզված էր, որ դրա պատճառը ամուսնություններն են։ Որպեսզի զինվորների մեջ պահի ռազմական ոգին, կայսրը հրամայում է արգելել ամուսնությունները։

Սակայն զինվորներին դա չէր խանգարում սիրահարվել։ Եւ, բարեբախտաբար, գտնվեց մի մարդ, ով չվախենալով կայսեր զայրույթից, սկսեց գաղտնի պսակադրել լեգեոներներին իրենց սիրեցյալների հետ։ Դա Վալենտին անունով քահանան էր՝ հռոմեական Տերնի քաղաքից։

Նա հավանաբար իսկական ռոմանտիկ էր, քանի որ սիրում էր հաշտեցնել գժտվածներին, օգնել սիրային նամակներ գրել եւ լեգեոներների անունից ծաղիկներ տանել նրանց սիրելիներին։ Պարզ է, որ այդ մասին իմանալով՝ կայսրը պետք է փորձեր պատժել նրան։ Վալենտինը մահվան է դատապարտվել։ Ողբերգությունն այն էր, որ Վալենտինն ինքն էլ սիրահարված էր բանտապետի դստերը։ Մահապատժից մեկ օր առաջ Վալենտինը սիրային նամակ է գրել իր սրտի տիրուհուն՝ ստորագրելով «Քո Վալենտին»։ Այն կարդացվել է արդեն նրա մահվանից հետո։

Հետագայում, որպես քրիստոնեական նահատակ, ով տառապել է հավատի համար, Վալենտինը սրբերի շարքն է դասվել կաթոլիկ եկեղեցու կողմից, իսկ 469թ․ Հռոմի պամ Հելիուսը փետրվարի 14-ը հայտարարել է Սուրբ Վալենտինի օր։