Մերիլենդի բնակչուհին անկեղծորեն ցանկացել է, որ իր որդին Սիրահարների օրը մենակ չլինի՝ հայտնում է USA.one-ը։ Կինը գնացել է Բալթիմորի շրջանում Towson Universitу կամպուս եւ սկսել բարետես ուսանողուհիների «որսը»՝ հարցնելով, թե չեն ուզում արդյոք նրանք հանդիպել իր որդու հետ։

Ոստիկանների խոսքերով, փետրվարի 6-7-ը «միջնորդ մայրիկը» կամպուսի շենքերում հայտնվել է երեք անգամ։ Ինչպես պատմել են ուսանողուհիները, նա իրենց ցույց է տվել իր միայնակ որդու լուսանկարը՝ «խնդրելով նրա հետ ժամադրության գնալ եւ նրան հնարավորություն տալ»։ Կինն այնքան համառ է եղել, որ նրա մասին իմացել են համալսարանի ոստիկանական բաժանմունքում։