Միջազգային ճնշման ուժեղացումը վերջնական արդյունքում կհանգեցնի Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի տապալմանը։ Այդ մասին, ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատում, հայտարարել է Վենեսուելայի հարցով ԱՄՆ հանձնակատար Էլիոթ Աբրամսը՝ հայտնում է AP-ն։

Աբրամսի խոսքերով, «նրա կառավարությունում փոթորիկ է հասունանում, եւ վենեսուելացի առաջնորդը չի կարողանա երկար դիմանալ դրան»։ Նա նշել է, որ Վենեսուելայի հանդեպ ԱՄՆ պատժամիջոցներն արտացոլվում են երկրի տնտեսության մեջ, եւ, ինչպես սպասվում է, տարվա վերջին կհանգեցնեն նավթի արդյունահանման երկու անգամ կրճատմանը։ Աբրամսը նաեւ Վենեսուելայի անվտանգության ուժերին կոչ է արել ապստամբել Մադուրոյի դեմ։