Իրանի հարավ-արեւելքում ահաբեկչության հետեւանքով 41 մարդ է զոհվել՝ հայտնում է ԻՌՆԱ-ն՝ վկայակոչելով ոչ պաշտոնական աղբյուրները։

Տեղական ԶԼՄ-ները հայտնում են Իրանի հարավ-արեւելքում Սիստան եւ Բելուջիստան քաղաքում զինվորականներով ավտոբուսի պայթյունի հետեւանքով 41 մարդու մահվան մասին։ Պայթուցիկ սարքը գործարկել է ահաբեկիչ-մահապարտը։ Ավտոբուսում 45 մարդ է եղել։

Նշենք, որ զոհերի թիվը դեռեւս պաշտոնապես չի նշվել, սակայն ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են 27 զոհերի մասին, որոնց թիվը կարող է ավելանալ, քանի որ վիրավորներից շատերը ծանր վիճակում են։

Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Ջեյշ Ալ Ադլ» ահաբեկչական խմբավորումը։