Թուրքիան, որպես ռուսական C-400 համակարգերի այլընտրանք, Ֆրանսիայի եւ Իտալիայի հետ քննարկում է ՀՕՊ ASTER 30-SAMP/T համակարգ ձեռք բերելու հարցը՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը՝ տեղեկացնում է РБК-ն։

Նրա խոսքերով, ներկա պահին Անկարան երկխոսություն է վարում Վաշինգտոնի հետ՝ հակահրթիռային եւ հակաօդային պաշտպանության հարցերով։ «Այլընտրանքային ֆրանսիական ПВО SAMP/T ձեռք բերելու հարցով շփումներ են տեղի ունենում Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների, մասնավորապես՝ Ֆրանսիայի եւ Իտալիայի միջեւ»,- ասել է Սթոլթենբերգը։ Ընդ որում, գլխավոր քարտուղարը նշել է, որ դաշինքի յուրաքանչյուր երկիր կարող է ինքնուրույն որոշել՝ ինչ տեսակի զենք ձեռք բերել։