Ստամբուլի դատարանը 75-ամյա տեղի բնակիչ Ալի Շահինին, ով մեղադրվում է նախագահ Էրդողանին վիրավորելու մեջ, դատապարտել է 24 գիրք, այդ թվում թուրքական առաջնորդի կենսագրությունը կարդալու՝ հայտնում է Cumhuriyet-ը։

Թերթի տեղեկություններով, տղամարդը մեղադրվել է այն բանում, որ Ստամբուլի սրճարաններից մեկում վիրավորական արտահայտություններ է թույլ տվել Էրդողանի հասցեին։ Նա հերքել է իրեն առաջադրված մեղադրանքը՝ հայտարարելով, որ զրպարտության զոհ է դարձել։

Դատարանը որոշել է Շահինին թողնել ազատության մեջ՝ պարտավորեցնելով նրան 24 գիրք կարդալ։ Դրանց թվում են Թուրքական հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ելույթների ժողովածուն, Էրդողանի կենսագրությունը, 2016թ․ Թուրքիայում հեղաշրջման փորձի մասին գրքեր, ինչպես նաեւ՝ պատմական եւ կրոնական գրականություն։

Հայտնում են, որ Շահինի փաստաբանը բողոքարկել է դատարանի որոշումը, սակայն դատապարտյալն արդեն սկսել է կարդալ գրքերը։