Չորեքշաբթի երեկոյան Սաուդյան Արաբիայի թագավորը տվել է Էր Ռիադի զարգացման՝ 82 մլրդ ռիալ (մոտ 22 մլրդ դոլար) գումարով նախագծերի մեկնարկը, հայտնում է SPA գործակալությունը:

Չի հստակեցվել, թե այս միջոցները կոնկրետ ինչ նախագծերի մեջ են ծրագրում իրագործել:

Արարողությանը մասնակցել է գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը, որը ղեկավարում է Սաուդյան Արաբիայի Տնտեսական խորհուրդը եւ դարձել է թագավորության կյանքում տնտեսական ու սոցիալական մեծ թվով փոփոխությունների սկզբնավորողը: