ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը պաշտոնական ծանուցում է ստացել Մակեդոնիան Հյուսիսային Մակեդոնիա վերանվանելու մասին։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Սթեֆան Դյուժարիկին։

«Գլխավոր քարտուղարը պաշտոնական ծանուցում է ստացել 2019 թվականի փետրվարի 12-ի Պրեսպի համաձայնագրի ուժի մեջ մտնելու մասին, որում, ի թիվս այլոց, կողմերը նշում են իրենց համաձայնությունը «Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն» անվանմանը»,- նշել է նա։

Դյուժարիկը հավելել է, որ Գուտերեշը ողջունել է այս իրադարձությունը եւ հավանություն տվել այն փաստին, որ Աթենքը եւ Սկոպիեն կարողացել են կարգավորել այս վեճը։

Մինչ այդ տեղեկացվել էր, որ պաշտոնապես ուժի մեջ է մտել Պրեսպի համաձայնագիրը Մակեդոնիայի Հանրապետությունը Հհյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն վերանվանելու մասին։