ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամները հավանություն են տվել այն բանաձեւին, որը կոչ է անում դադարեցնել ԱՄՆ ռազմական մասնակցությունը Սաուդյան Արաբիայի հետ կոալիցիայում՝ Եմենի հակամարտության հարցում, տեղեկացնում է RT-ն՝ հղում կատարելով The Hill-ին։

Նշվում է, որ բանաձեւի օգտին քվեարկել է 248 օրենսդիր, դեմ՝ 177։

Սպասվում է, որ այժմ ամերիկյան սենատը նույնպես հավանության կարժանացնի այս փաստաթուղթը, ինչից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 30 օր կունենա համապատասխան հրամանագիր ստորագրելու համար։