ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Բրյուգե, որտեղ մասնակցելու է Բելգիայի ազգային բանկի կողմից կազմակերպվող բարձր մակարդակի «Սպառման նոր ձեւերի եւ թվային գործարարության մարտահրավերները» միջազգային երկօրյա համաժողովին:

Համաժողովին քննարկվելու են «Թվայնացման ազդեցությունը տնտեսության վրա եւ չափելիության խնդիրները», «Դրամավարկային քաղաքականության մարտահրավերները նոր թվային միջավայրում» եւ «Թվային տնտեսության հարկումը եւ կարգավորումը» թեմաները:

Միջոցառման շրջանակում նախատեսված են հանդիպումներ մի շարք ֆինանսական հաստատությունների ղեկավարների հետ: