Սիրիայում աշխատող BBC-ի պրոդյուսերն ապացույցներ է ներկայացրել, որ սիրիական Դումայում հոսպիտալից կատարված տեսագրությունը՝ 2018 թվականի ապրիլին իբրեւ թե քիմիական հարձակման հետեւանքով տուժածներով, սարքած է, փոխանցում է «Վզգլյադը»:
BBC-ի աշխատակից Ռիամ Դալաթին Twitter-յան իր էջում հայտարարել է, որ հոսպիտալում ոչ մի մարդ չի մահացել:
«Հարձակում եղել է, բայց զարին չի օգտագործվել: Մենք ստիպված ենք սպասել, մինչեւ ՔԶԱԿ-ը կապացուցի՝ արդյոք քլոր կամ որեւէ այլ բան օգտագործվե՞լ է: Սակայն հարձակման շուրջ մնացյալ ամեն ինչը սարքվել է հանուն առավելագույն արդյունքի»,- նշել է նա:
Դալաթին հայտարարել է, որ քննության գրեթե 6 ամսից հետո կարող է վստահաբար «ապացուցել», որ Դումայի հիվանդանոցում տեսարանը սարքված էր»:
«Հիվանդանոցում մահվան դեպքեր չեն եղել»,- շեշտել է նա:
Նրա տեղեկություններով՝ Ռուսաստանը եւ ՆԱՏՕ-ի առնվազն մեկ երկիր գիտեին այն մասին, թե հիվանդանոցում իրականում ինչ է տեղի ունեցել: Սակայն ոչ ոք չգիտեր, թե իրականում ինչ է տեղի ունեցել բնակելի շենքերում, ակտիվիստներից բացի, որոնք բեմադրությունն իրականացրել են:
«Ահա թե ինչու էր Ռուսաստանը կենտրոնացել հիվանդանոցային տեսարանի վարկաբեկման վրա»,- հայտարարել է Դալաթին:
Նա նշել է, որ այդ ժամանակ Դուման կառավարում էր «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումը, որի գրոհայիններն «ահաբեկել են ակտիվիստներին, բժիշկներին եւ մարդասիրական կազմակերպությունների աշխատողներին»:
Նրա տեղեկություններով՝ հոսպիտալում նկարահանումներով զբաղվել են մի քանի մարդիկ, այդ թվում՝ բժիշկ Աբու Բաքր Հանանը, որը կապված էր «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորման հետ:
«Հայտարարվում էր, որ հիվանդանոցում բժիշկները չեն բավականացնում, սակայն ստացվում է, որ մեկ «բժիշկ» զբաղվել է նկարահանումներով՝ չմասնակցելով օգնության ցուցաբերմանը»,- հայտնել է Դալաթին:
In fact, one of the 3 or 4 people filming the scene was Dr Abu Bakr Hanan, a "brute & shifty" doctor affiliated with Jaysh Al-Islam. The narrative was that "there weren't enough drs" but here is one filming & not taking part of the rescue efforts.
— Riam Dalati (@Dalatrm) 13 февраля 2019 г.
Will keep the rest for later.