Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 14-ին, ժամը 00:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Երեւան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes» (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) եւ «ՎԱԶ 2106» (վարորդ Ա. Մ.) մակնիշերի ավտոմեքենաները, վերջինս բախվել է էլ.սյանը եւ կոտրել այն. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: