ԵՄ երկրներում արմավենու յուղը կարող են զրկել կենսավառելիքի կարգավիճակից եւ աստիճանաբար հրաժարվել դրա օգտագործումից: Արմավենու յուղի արտադրությունը չի կարելի ավելացնել, իսկ մինչեւ 2030 թվականը լիովին կհրաժարվեն արմավենու յուղից՝ նման առաջարկությամբ հանդես է եկել Եվրահանձնաժողովը, գրում է  «Եվրոպուլսը»:

Արմավենու յուղի արտադրության համար արեւադարձային անտառներ են հատվում՝ դրանով իսկ ավելի մեծ վնաս պատճառելով շրջակա միջավայրին, քան բենզինի կամ դիզելի օգտագործմամբ: Եվրահանձնաժողովի տվյալներով՝ 2008-2015 թվականներին արմավենու պլանտացիաների ավելացումը 45 տոկոսով կատարվել է արեւադարձային անտառների հատման հաշվին:

ԵՄ-ն հրաժարվում է էներգիայի հանածո աղբյուրներից եւ անցում է կատարում կենսավառելիքի, որպեսզի նվազեցնի ածխաթթու գազի արտանետումները եւ մթնոլորտի աղտոտման մյուս տեսակները:

Սակայն կենսավառելիքի արտադրությունն իր հերթին կարող է ավելացնել ածխաթթու գազի արտանետումները՝ պակաս վնաս չհասցնելով, քան բենզինի կամ դիզելի օգտագործումը: Եվրահանձնաժողովի հաշվարկներով՝ կենսավառելիքի նպատակահարմարությունը վերանում է, եթե դրա համար պլանտացիաները ամեն տարի 14 եւ ավելի տոկոսով ընդլայնվում են նման օգտակար տարածնքների հաշվին:

 Եվրահանձնաժողովն առաջարկել է կենսավառելիքի կարգավիճակից զրկել բոլոր տեսակի հումքերը, որոնց արտադրությունը առնվազն 10 տոկոսով կախված է փխրուն էկոհամակարգերով տարածքներում հանդավարների ընդլայնումից: Այսօրվա դրությամբ այդ կատեգորիայում հայտնվել է միայն արմավենու յուղը: Եվրահանձնաժողովի առաջարկը ուժի մեջ կմնտի 4 շաբաթից, եթե Եվրախոհրդարանը եւ ԵՄ խորհուրդը չառարկեն: