«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջարկում է Կառավարության ծրագիրը համալրել 9-րդ գլխով, որում կամրագրվեն այս ծրագրի իրականացման երաշխիքները, ակնկալվող ռիսկերը, դրա իրականացման կոնկրետ գործիքները եւ մեխանիզմները, պարտավորությունները՝ ըստ տարիների, մինչեւ 2023 թվականը: Փետրվարի 14-ին Ազգային ժողովում Կառավարության գործունեության ծրագրի քննարկման ժամանակ այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ընտրված խորհրդարանի փոխխոսնակ  Վահե Էնֆիաջյանը:

Նա անդրադարձավ նաեւ ՀՆԱ-ի տարեկան աճի եւ հարկերի հարցերին, ներդրումների դինամիկայի եւ տոկոսադրույքների փոփոխություններին, ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցությանը, նվազագույն աշխատավարձի աճին, թոշակների բարձրացմանը, ինչպես նաեւ աղքատության նվազմանը: «Ձեր վերաբերմունքից է կախված, թե այս հարցում մեր կուսակցության պատգամավորների հետ միասին ինչպիսի որոշում կընդունենք»,- ասաց Էնֆիաջյանը: