Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը միջազգային կառույցների հետ համագործակցության շրջանակում աշխատանքային հանդիպում է ունեցել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչների հետ:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում Միքայել Փաշայանը ներկայացրել է կոմիտեի առաքելությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՊԵԿ ձեռքբերումները՝  շեշտադրելով ՀՀ–ում հարկ վճարողների համար կանխատեսելի եւ համահավասար հարկային համակարգի ներդրման ու բարենպաստ ներդրումային միջավայրի ապահովման կարեւորությունը:

ՊԵԿ նախագահի տեղակալը անդրադարձել է նաեւ հանրության համար մատչելի էլեկտրոնային ծառայությունների մատուցման եւ վերլուծական գործիքների ու կարողությունների հիման վրա որոշումների կայացման համակարգի ներդրմանը: Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ ՊԵԿ-ի առաջիկա նախաձեռնությունները: