Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ է արել դադարել արգելափակել  Հայոց ցեղասպանության մասին Կոնգրեսի օրենսդրական նախաձեռնությունները: Այս մասին Twitter-ի էջում հայտնում է Հայ դատի հանձնախումբը:

Բրեդ Շերմանն իր խոսքում կոչ է արել դադարել պաշտպանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Նրա խոսքով՝ ամերիկացի կոնգրեսականները պետք է խղճով քվեարկեն, երբ խոսքը վերաբերում է Ամերիկայի կողմից քրիստոնյա ժողովուրդների դեմ Թուրքիայի զանգվածային հանցագործությունների ճանաչմանը:

 «Եթե դուք չեզոքություն դրսեւորեք այդ հարցում, ապա Կոնգրեսն այսուհետ հանդես կգա որպես այդ երկրի խիղճ», - ասել է կոնգրեսականը: