Հեղափոխության շնորհիվ վերականգնվեց հասարակության վստահությունը, եւ հասարակության ակնկալիքներն այսօր շատ բարձր են։ Այս մասին փետրվարի 14-ին Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։

Նրա խոսքով՝  թոշակառուները եւ նպաստառուները սպասում են կենսամակարդակի արագ բարձրացման, եւ դրա պատճառը ոչ միայն նրանց ընկալումներում է։ «Մարդիկ, ովքեր անօթեւան ապրել են 30 տարի, իրավունք ունեն լուսավոր բնակարանների հույս ունենալ»,- նշել է Թանդիլյանը՝ հավելելով, որ մարդկանց ակնկալիքներից չպետք է լարվել, քանի որ նրանք վաստակել են այդ իրավունքը «թավշյա հեղափոխության» իրականացումից հետո։

Նա, միեւնույն ժամանակ, նշել է, որ հասարակության մեծ մասը իսկապես նորից սկսել է կորցնել հավատը սեփական երկրի ապագայի հանդեպ։