Ֆրանսիայում նոյեմբերի սկզբից «դեղին բաճկոնների» ակցիաների սկսվելուց հետո ձերբակալվել է մոտ 8,4 հազար մարդ, հայտնել է երկրի ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստաները, գրում  է RT-ն:

Նրա հաղորդմամբ՝ 7.5 հազար քաղաքացի կալանավորված է:

France Info-ն հայտնում է, որ իրավապահ մարմինների 1.3 հազար աշխատակցիներ ցույցերի ժամանակ վնասվածքներ են ստացել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ազգային ոստիկանության գլխավոր տեսչությունը ցուցարարներից մեկի ծանր վնասվածքի փաստով քննություն է սկսել:

Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» զանգվածային ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից: Ցուցարարները պահանջում են չբարձրացնել վառելիքի եւ բենզինի գները: Անցյալ շաբաթ՝ փետրվարի 9-ին, թվով 13-րդ բողոքի ակցիան անցկացվեց: