Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի ներկայացրած դիմումը:

Այս առնչությամբ, Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի հտարածած հաղորդագրությունում ասվում է. «Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից ներկայացված՝ հունվարի 18-ի դիմումին եւ որոշել է վարույթ ընդունել:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից ՍԴ ներկայացված դիմումը վերաբերում է Քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված օրենսդրական կարգավորումներին:

Դիմումում բարձրացվել էր նաեւ վճռաբեկ վարույթում կալանքի քննության վերաբերյալ ողջամիտ ժամկետների բացակայության եւ այլ հարցերի վերաբերյալ առհասարակ իրավունքի բացի հիմնախնդիրները:

Գործի դատաքննությունն սկսելու օր է նշանակվել ապրիլի 9-ը»: