ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը 2018 թվականի մայիսից պարբերաբար այցելություններ է կատարում քրեակատարողական հիմնարկներ և դրանց շրջանակում հանդիպում իր հետ հանդիպման ցանկություն ունեցող բոլոր դատապարտյալներին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արդարադատության նախարարությունից:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ կատարվող հերթական այցի ընթացքում նախարար Զեյնալյանը կհանդիպի նաև ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանին: Արդարադատության նախարարությունը հորդորում է դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանին դադարեցնել հացադուլը:

Այցի ժամկետների մասին նախարարությունից ոչինչ չասացին: