«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցությունը ներկայացրել է մի քանի առաջարկություն կառավարության ծրագրի վերաբերյալ, եւ եթե դրանք անտեսվեն, ապա «դեմ» կքվեարկի։ Այս մասին փետրվարի 14-ին Ազգային ժողովում կառավարության գործունեության ծրագրի քվեարկությունից առաջ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Նա մտահոգություններ է հայտնել այն առնչությամբ, որ հասարակությունն աստիճանաբար սկսում է կորցնել ապագայի հավատը, որին հավատում էր ապրիլ-մայիսին եւ դեկտեմբերյան ընտրությունների ժամանակ։ «Բարգավաճ Հայաստանի» նպատակն այն է, որպեսզի նպաստի տնտեսական հեղափոխությանը, եւ դրա համար մենք ներկայացրել ենք կոնկրետ առաջարկություններ։ Խմբակցության քվեարկությունը կախված է այդ առաջարկություններին արձագանքից։ Եթե մեր առաջարկություններն անարձագանք մնան, խմբակցությունը «դեմ» կքվեարկի կառավարության ծրագրին»,- նշել է Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ խորհրդարանն ընդունել է կառավարության ծրագիրը 82 «կողմ» եւ 37 «դեմ» ձայնով։ ԲՀԿ պատգամավորների մեծ մասը «դեմ» է քվեարկել։