Եվրամիությունը դատապարտել է հինգշաբթի Իրանում իրագործված ահաբեկչությունը՝ հայտարարելով, որ այդ հանցագործությունն արդարացում չի կարող ունենալ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Չի կարող արդարացում ունենալ այդպիսի վրդովեցուցիչ ահաբեկչական գործողությունը: Եվրամիությունը ցավակցում է զոհվածների ընտանիքներին եւ Իրանի ժողովրդին: Մենք տուժածներին շուտափույթ ապաքինում ենք մաղթում»,- նշված է ԵՄ դիվանագիտական ծառայության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիստան եւ Բելուջիստան նահանգում մահապարտ ահաբեկիչը վարելով ականապատված ավտոմեքենան՝ պայթել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավտոբուսի կողքին: Ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել է 41 մարդ՝ ներառյալ զինվորականներ եւ խաղաղ բնակիչներ: Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է սունի «Ջեյշ ալ Ադլ» ծայրահեղական խմբավորումը: