ՆԱՏՕ-ն քննարկում է Ուկրաինային լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաեւ Սեւ ծովում ՆԱՏՕ-ի ներկայության հնարավոր ընդլայնման հնարավորությունը: Հինգշաբթի այս մասին ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա հայտնել է, որ դաշնակիցները Բրյուսելում ոչ պաշտոնական նախաճաշ են անցկացրել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակի հետ: Այդտեղ հաստատվել է ՌԴ-ին ուղղված կոչը՝ բաց թողնել Սեւ ծովում պահվող  ուկրաինական նավերն ու նավաստիներին:

«ՆԱՏՕ-ի դաշնակիցները Ուկրաինային քաղաքական եւ գործնական աջակցություն են ցուցաբերում, հիմա մենք քննարկում  ենք թե էլ, ինչ կարող ենք անել ... Մենք դիտարկում ենք Սեւ ծովում մեր ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը: Առաջիկա օրերին Սեւ ծովում մեր նավերը կմասնակցեն զորավարժություններին », - լրագրողներին ասել է Ստոլտենբերգը:

Նոյեմբերի 25-ին Ուկրաինայի նավատորմի երեք նավեր խախտել էին ՌԴ սահմանը, մտել  Ռուսաստանի տարածքային ծովի ժամանակավոր փակ ջրային տարածք եւ Սեւ ծովից Կերչի նեղուց շարժվել:

22 նավաստիներով եւ Ուկրաինայի անվտանգության ծառայության երկու աշխատակիցներով նավերի ընթացքը կասեցվել էր: Երեք մարդ վիրավորվել էր, նրանց հոսպիտալացրել եւ բժշկական օգնություն էին ցույց տվել, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Ձերբակալվածների նկատմամբ պետական սահմանի ապօրինի հատման վերաբերյալ քրեական գործ է հարուցվել: