Բրիտանիան մարտին Եվրամիությունը կլքի առանց գործարքի, եթե Բրյուսելը փոխզիջում չառաջարկի, որը թույլ կտա խորհրդարանին աջակցել երկրի վարչապետ Թերեզա Մեյին: Այս մասին հայտարարել է բրեքսիթի հարցով բրիտանացի նախարար Սթիվեն Բարքլայը, հայտնում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ օրենքի համաձայն, որն ընդունվել է անցյալ տարի, Մեծ Բրիտանիան ԵՄ-ն կլքի մարտի 29-ին, Գրինվիչի ժամանակով 23:00-ին: «Խորհրդարանն օրենք է ընդունել եւ օր նշանակել՝ մարտի 29»,- նշել է Բարքլայը: