Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում ուղեւորատար «Բոինգը» թեւով բախվել է մեկ այլ ինքնաթիռի, տուժածներ չկան, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով օդանավակայանի ծառայություններում աղբյուրին:

«Վնուկովոյում վայրէջքից հետո տեղապտույտի ժամանակ ուղեւորատար «Բոինգ-747»-ը թեւի ծայրով բախվել է մեկ այլ ինքնաթիռի՝«Բոինգ-767»-ի պոչաթեւերին», -ասել է աղբյուրը: Նրա տեղեկատվությամբ՝ երկու ինքնաթիռները վնասվել են, սակայն ուղեւորներից եւ անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել: