Եգիպտացի օրենսդիրները ճնշող մեծամասնությամբ քվեարկել են նախագահ Աբդել Ֆաթահ Էլ Սիսիի իրավասությունների ժամկետը մինչեւ 2034թ․ երկարաձգելու օգտին՝ հայտնում է AP-ն։ 485 պատգամավորներ սատարել են երկրի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու առաջարկին։

Խորհրդարանի խոսնակ Ալի Աբդել Ալը հայտնել է, որ այժմ այդ հարցը 60 օրվա ընթացքում կքննարկվի Սահմանադրական եւ օրենսդրական հարցերով հանձնաժողովում, որից հետո կվերադառնա խորհրդարան՝ վերջնական քվեարկության համար, ինչին կհետեւի հանրաքվեն, որը կկայանա մինչեւ մայիսի սկիզբը։