Բիթքոինի արժեքը ներկայիս մակարդակից կբարձրանա 21 հազար տոկոսով, վստահ է չինացի միլիարդատեր եւ Poolin-ի հիմնադիր Չժու Ֆան: Նրա ընկերությունը Bitmai-ին պատկանող  BTC.com-ից եւ Antpool-ից հետո հաշվողական հզորություններով երրորդ տեղն է զբաղեցնում, գրում է Cryptonewsreview-ը:

«Բիթքոինի գինը 74 000-740 000 դոլարի սահմանում կլինի այն բանից հետո, երբ նորից սկսի բարձրանալ», — ենթադրել է Ֆան:

Ավելի վաղ արտաբորսային թրեյդեր եւ միլիարդատեր Ջաո Դոնգը նշել էր, որ այժմ բիթքոինի վաճառքի համար լավագույն ժամանակն է: Ըստ մասնագետի՝ երկու տարի անց առաջին կրիպտոարժույթի գինը կհասնի 50 հազար դոլարի նիշին: